ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աշխարհի ակումբայինը՝ առանց անակնկալների

Աշխարհի ակումբայինը՝  առանց անակնկալների
20.12.2016 | 09:40

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու ճապոնական «Կասիմա Անտլերսը»: Խաղի հիմնական ժամանակը կողմերից ոչ մեկին առավելություն չբերեց՝ 2:2: Նշանակված լրացուցիչում մադրիդցիների թե՛ ահռելի փորձը, թե՛ բարձր խաղամակարդակը զգացվեցին: Այդ երեսուն րոպեներին Քրիշտիանու Ռոնալդուն երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ հանդիպման վերջնական հաշիվը դարձնելով 4:2: «Արքայականն» իր պատմության մեջ երկրորդ անգամ հաղթեց այս մրցաշարում: Նրանից ավելի շատ այդ տիտղոսին արժանացել է «Բարսելոնը»՝ երեք անգամ: Հավելենք, որ «Ռեալի» չորս գոլերից երեքը Ռոնալդուի ակտիվում է: Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում հեթ տրիկի հեղինակ մեկ էլ դարձել է լեգենդար Պելեն:
Երրորդ տեղի համար պայքարում հանդիպեցին կոլումբիական «Աթլետիկո Նասիոնալ» ու մեքսիկական «Ամերիկա» ակումբները: Մեքսիկացիներին հաջողվեց չեզոքացնել մրցակցի ունեցած երկու գնդակի առավելությունն ու խաղը տեղափոխել հետխաղյա տասնմեկմետրանոցների հանգուցալուծման: Հուրախություն կոլումբիական ֆուտբոլի երկրպագուների, «Աթլետիկո Նասիոնալի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ եղան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ